Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակելու է փակ մնալ․ Սուրեն Պետրոսյան
Հիմա, այս պահին տեղերում պետք է սկսել ընդվզումը, տարածվելու ենք ՀՀ-ով ու կնիքը դնենք Երևանում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Նա կոչ արեց Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, եթե չեն կարող գալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որ շղթան տարածվի։
«Ամեն մեկն իր միջավայրում պետք է ընդվզման պրոցեսը սկսի՝ Դիլիջանից, Կիրանցից սկսած, Երևանով ավարտված։ Կիրանցին այս պահին պահում է պետությունը։ ...Սա ո՛չ Կիրանցի, ո՛չ Բաղանիսի, ո՛չ էլ Ոսկեպարի խնդիր է։ Սա ամբողջ հայության խնդիրն է, այստեղ վճռվում է պետության և պետականության ապագան։
Շարունակելու ենք ճանապարհը փակ պահել, անշուշտ պետք է ավելի ուժերը գեներացնենք և սա պետք է տարածենք ՀՀ-ի տարբեր կետերում։
Սա ամբողջ հայության խնդիրն է, այստեղ վճռվում է պետության և պետականության ապագան»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների...
Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը․ նրան թույլ է տրվել խոսել կնոջ հետ
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թ...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախո...