Ռուսաստանն արդեն այսօր կարող է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը․ G7
G7-ի երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Մոսկվան կարող է Ուկրաինայի հակամարտությունն ավարտել «արդեն այսօր»:
Իտալիայում «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպումից հետո հրապարակված հայտարարության հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանն «արդեն այսօր կարող է ավարտել» Ուկրաինայի հակամարտությունը:
Միևնույն ժամանակ, G7-ի երկրների ԱԳ նախարարները կրկին պահանջել են, որ Ռուսաստանը դուրս բերի իր ուժերը այն տարածքներից, որոնք Արևմուտքը համարում է ուկրաինական, չնայած այնտեղ անցկացված հանրաքվեներին, որոնցում բնակիչների մեծ մասը հանդես է եկել ՌԴ-ի հետ վերամիավորման օգտին:
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից»:
Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում ռիսկերն այնպիսին են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը 30 տարի փորձել է ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվել Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան բախվել է կամ ցինիկ խաբեության եւ ստի, կամ ճնշման եւ շանտաժի փորձերի, իսկ դաշինքը, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում է եւ մոտենում ՌԴ սահմաններին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը երկրի ներքին գործն է։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ...
Մենք, այնուամենայնիվ, Հայաստանի հետ դաշնակիցներ ենք․ Լավրով
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավաբանորեն, այլ այնտեղ հասկանում են Մոսկվայի նշանակությունը Երևանի...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ տարածվող լուրերի մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների։ Հարց. Լրատվամիջոցներում զանազան...