Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է, որ ապրիլի 5-ից բացարձակապես ոչ մի տեղեկություն չունեն՝ հոր առողջական վիճակի մասին
Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, ապրիլի սկզբից մինչ օրս տեղեկություն չունի հոր մասին։ Այս մասին նա ասել է Ֆրանսիական LE FIGARO պարբերականին տված հարցազրույցում։
Նա հայտնել է, որ ապրիլի սկզբից իրեն ու իր մորը արգելվել է ցանկացած շփում։ Իսկ հոր հացադուլ հայտարարելու մասին նա իմացել է միայն երեկ` ռուս փաստաբանից։
«Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին: Սա մեզ չափազանց անհանգստացնում է։ Հայրս 55 տարեկան է, նա արդեն 200 օր է` հյուծվում է Բաքվի բանտում, և սա այն բանից հետո, երբ նա, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, շուրջ տասն ամիս գտնվում էր շրջափակման մեջ»,– ասել է Դավիթ Վարդանյանը։
Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական բանտում Ռուբեն Վարդանյանը չի կարողանում շփվել նաև իր հետ միաժամանակ անազատության մեջ գտնվող Արցախի մյուս պետական գործիչների հետ։ Դավիթ Վարդանյանը համոզված է, որ նրանք գտնվում են նույն կալանավայրում, բայց չեն կարող տեսնվել կամ խոսել միմյանց հետ:
Դավիթ Վարդանյանի տեղեկություններով` Ռուբեն Վարդանյանին չի կարողանում տեսակցել նաև Կարմիր խաչը։
Նա հույս է հայտնել, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կկարողանան շուտափույթ այցելել ու ստուգել իր հոր և Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։
«Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա այն պետք է տեղի ունենար հունվարին։ Դավիթ Վարդանյանը հայտնել է, որ այն հետաձգվել է մինչև մայիս։ Հիմա, ըստ նրա, մեծ է հավանականությունը, որ դատավարությունը կրկին կհետաձգվի։
«Կասկած չկա, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն կարողանում ապացույցներ հավաքել նրա դեմ առաջադրված շինծու մեղադրանքների վերաբերյալ՝ ահաբեկչության ֆինանսավորում, անօրինական կամ զինված խմբավորումների ստեղծում, Ադրբեջանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում»,– ասել է նա։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում պահվող բարերար և գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5–ից հացադուլ է սկսել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ հրապարակել Բաքվում պահվող հայերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների...
Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը․ նրան թույլ է տրվել խոսել կնոջ հետ
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թ...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...