G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Հետագա էսկալացիան անընդունելի կլինի։ G7 ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերություններին․
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Մենք հիշեցնում ենք կողմերի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հրապարակված համատեղ հայտարարությունը և կոչ ենք անում նրանց՝ պահպանել համագործակցության այդ ոգին իրենց հետագա փոխգործակցություններում: Հետագա էսկալացիան անընդունելի կլինի։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսում ենք համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները: «Մեծ յոթնյակը» և նրա անդամները պատրաստ են աջակցել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, մասնավորապես, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրվող բանակցային սահմանված մեխանիզմների շրջանակներում, որոնց անխոնջ ջանքերը բարձր ենք գնահատում:
Վերահաստատում ենք 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կոչ ենք անում ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...
Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրերի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...