Իսրայելի դեմ գործողությունից առաջ և հետո Իրանը ԱՄՆ-ին հաղորդագրություններ է ուղարկվել
Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողությունից առաջ և հետո ամերիկյան կողմին հաղորդագրություններ են ուղարկվել: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
ԻՌՆԱ-ի թղթակիցը հարցրել է. «Այն բանից հետո, երբ Իրանն իրականացրել է «Ճշմարիտ խոստում» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների, եղե՞լ է արդյոք որևէ հատուկ հաղորդագրություն ԱՄՆ-ից և քանի՞ հարղորդագրության փոխանակում է եղել Իրանի և ԱՄՆ-ի միջև այն ժամանակ, երբ Իրանը ցանկանում էր պատասխանել Իսրայելին»:
Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է այս հարցին՝ ասելով. «Մենք ամերիկացիներին պարզ և բացահայտ հայտնել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի՝ Իսրայելին պատասխանելու որոշումը վերջնական է: Հաղորդագրություններ են փոխանակվել գործողությունից առաջ, ինչպես նաև «Ճշմարիտ խոստումը» գործողության ավարտից հետո:
Այս երկուշաբթի մոտավորապես ժամը 2:30-ին մենք դիվանագիտական ուղիներով ևս մեկ ուղերձ հղեցինք Միացյալ Նահանգներին և այդ հաղորդագրություններում փորձեցինք Ամերիկային հստակ և բացահայտ ասել, որ մենք չենք ձգտում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Այն, ինչ կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում, Իսրայելի ռեժիմի գործողություններն են»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...