Էդմոն Մարուքյանը` Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին։ Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաև հավելել է. «Մեկնարկել է ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածից: Մենք՝ բոլորս հիշում ենք, թե ինչպես էին մեզ համոզում, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը դուրս գա Լեռնային Ղարաբաղի տարածքից, ապա Սկանդինավյան խաղաղապահները կգան և Արցախի ժողովուրդը նրանց երաշխավորած անվտանգությամբ ապահով կապրի:
Հիմա այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ Սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ և ապրի անվտանգության այդ երաշխիքներով: Եթե այդ մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ բարձրաձայնում էին ռուս խաղապահների պարտադիր դուրսբերման և Սկանդինավյան խաղապահների փրկչական առաքելության մասին, հիմա անձամբ դուրս չգան և այդ հարցով չզբաղվեն, ուրեմն ստիպված եմ լինելու անուններով դիմել նրանց: Ավելի լավ է, ինքներդ նախաձեռնեք ու կյանքի կոչեք ձեր խոստումները»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...