ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ուժերին ցանկանում է տարածաշրջան բերել ԵՄ առաքելության միջոցով. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդներին Կանադայի ներկայացուցչի միանալը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հարավային Կովկաս բերել ՆԱՏՕ-ի ուժերին՝ ԵՄ առաքելության միջոցով, փոխանցում է Sputnik-ը:
«Պետք է նշել ԵՄ–ական ներկայության լիակատար անարդյունավետությունը` միջադեպերի կանխարգելման առումով։ Մենք օրեցօր ավելի ու ավելի ենք համոզվում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում բացակայում է ԵՄ դրական քայլը»,-ասել Է Զախարովան։
Վերջինիս խոսքով` Եվրամիության ներկայացուցիչները զբաղվում են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ ու քարոզչությամբ։
Ըստ նրա՝ զարմանալի չէ, որ դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միակարծիք են, որ Անդրկովկասում ծագող ցանկացած հարց պետք է լուծվի Հարավային Կովկասի ներսում՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։
«Ինչպես հասկանում ենք, ԵՄ առաքելությանը Օտտավայի անդամակցության հարցն արդեն գործնական հարթություն է տեղափոխվել։ Օրերս Կանադայից Հայաստան է ժամանել, այսպես կոչված, փորձագետ։ Թե որն է նման որոշման հավելյալ արժեքը, որքան է այն կարևոր հայերի համար, անհասկանալի է։ Թող իրենք մեկնաբանեն»,-ասել Է Զախարովան։
Խոսքը, ըստ Զախարովայի, ամենայն հավանականությամբ այն մասին է, որ տվյալ իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկեր Եվրամիությունն օգտագործվում է Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի ուժերին «տարածաշրջան ներքաշելու» համար։
«Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ցանկանում են ոչ միայն ընդլայնել աշխարհում իրավիճակի վերահսկման հնարավորությունը, այլև հետևել իրենց եվրոպական դաշնակիցներին»,-հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրերի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին...
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...