Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը
Լուրջ եք ասո՞ւմ: Այսպես այսօր ԱԺ-ում արձագանքեց ՔՊ-ական պտգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների պնդմանը, որ այդ երիտասարդը հայտարարել է, որ պատգամավորն իրեն հարվածել է:
«Նախ, քննություն է գնում: Այդ երիտասարդը անցել է բոլոր սահմանները եւ օրենքի առջեւ պետք է պատասխան տա»,-ասաց նա:
Ներկայացնելով տեղի ունեցած միջադեպը, պատգամավորն ասաց. «Այնտեղ պարզ երեւում է, ես բարձրանում եմ, որ գնամ վճարեմ, իջնեմ, ինքն իմ ճանապարհը փակում է եւ սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ էլ ասելու չի: Նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասում եմ՝ ճանապարհ տուր ես իջնեմ, բայց նա չի թողնում: Եվ այդ ժամանակ ես հրում եմ իրեն ու անցնում եմ: Այդքան բան: Դրան տրվելու է իրավական գնահատական: Դա ուղղորդված մոտեցում էր»:
Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չի որակվում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ, ինքն իմ դեմը փակում է եւ սկսում է վիրավորել: Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: Բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ: Երկրորդ, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել, նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպյում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:
Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է:
Միջադեպին անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ Մերֆիի փաստերն՝ Ադրբեջանի քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են...
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպան
Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակող...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...