ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ. ԶԼՄ
Վաշինգտոնում կարծում են, որ Իսրայելի հնարավոր պատասխանն իրանական հարվածներին մասշտաբային չի լինի․ իսրայելցիները կգրոհեն Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական ուժերի ու նրանց հարակից խմբավորումների վրա: Այս մասին հայտնել է NBC News-ը` հղում անելով իր աղբյուրներին:
«ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելի պատասխանը կլինի սահմանափակ: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն հարվածներ Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական զինված ուժերի և Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների ուղղությամբ»,- նշում է հեռուստաալիքը:
Նշվում է նաև, որ նման գնահատականները հիմնված են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև խորհրդատվությունների արդյունքների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Հայտնի է` ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանը և Բաքուն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության...