Ադրբեջանում դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին
Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանում երեխաներին իրենց դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական հեռուստաալիքները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները նվաստացնում են հայերին և իսպառ վերացնելու կոչեր անում։ Այս մասին Հաագայի դատարանի այսօրվա նիստում հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ։
Նա նշել է, որ այս ամենը պետական մակարդակով թույլատրված ռասիզմ է` շեշտելով, որ խոսքն այն միջավայրի մասին է, որտեղ խաղաղ պայմաններում հային կացնահարած մարդուն մեծարում են, պարգևատրում իբրև ազգային հերոսի։
Կիրակոսյանը խոսել է 44-օրյա պատերազմի մասին՝ մեջբերելով Ալիևի խոսքերը, թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունն էր իրենց առաջ մղում։
«44-օր շարունակ ադրբեջանցի զինվորները համակարգված ձևով սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին, իրենք իրենց հպարտորեն նկարահանում էին՝ ցույց տալով, թե ինչպես են խոշտանգում էթնիկ հայ քաղաքացիական անձանց և հայ ռազմագերիներին՝ միաժամանակ ռասայական վիրավորանքներ հնչեցնելով»,- նշել է Կիրակոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրերի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին...