Մենք կանգնած ենք անդունդի եզրին. Բորել
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով, ինքն ակնկալում է, որ Իսրայելը կպատասխանի Իրանի աննախադեպ օդային հարձակմանը, սակայն հույս ունի, որ դա չի հանգեցնի հետագա էսկալացիայի:
«Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է նա:
Բորելը նշել է, որ Իսրայելի աջակողմյան կառավարական կոալիցիայում «խորը պառակտում» է նկատվում կոշտ գծի կողմնակիցների, ովքեր ցանկանում են հատուցում ստանալ, և «ավելի չափավոր և խելամիտ» խմբակցության միջև:
Վերջին խումբը, ըստ նրա, կողմնակից է հատուցմանը, «բայց այնպես, որ խուսափի հաշվեհարդարից»:
Բորելը, որը կիրակի ուշ երեկոյան խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ավելի լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ՝ չնայած պատժամիջոցներին, որոնք Բրյուսելը սահմանել է Իսլամական Հանրապետության դեմ՝ կապված միջուկային էներգետիկայի ծրագրի և այլ հարցերի հետ:
Նա ասել է. «Բոլորին ձեռնտու է, որ Իրանը չդառնա միջուկային պետություն, և որ Մերձավոր Արևելքում խաղաղություն լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրերի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին...