Թուրքիան վերադարձրել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար
Ռեջեփ Էրդողանի հրամանագրով Թուրքիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը սովորական արտասահմանյան անձնագիր ունեցող Տաջիկստանի քաղաքացիների համար:
Դրանից առաջ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների մասին, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» կազմակերպության հետ կապերի համար:
Ավելի վաղ Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով առնվազն 4 ձերբակալվածներ հայտնել էին, որ Մոսկվա են եկել Թուրքիայից:
Տաջիկստանը, ելնելով փոխադարձության սկզբունքից, քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարցը: Հայտարարել են Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է, հորդորում են օգտվել այլ ճանապարհից
Այսօր ավելի վաղ հայտնել էինք Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի մասնակի փլուզման մասին։Փլուզման հետևանքով կ...
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հե...
Որտեղ է հայտնաբերվել Պառավաքարի եկեղեցու Հիսուս Քրիստոսի արձանը. Հայկական Ժամանակ
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի եկեղեցուց ադրբեջանցիների կողմից Հիսուս Քրիստոսի արձանը գողանալու վերաբերյալ լուրերն իրակա...
Վտանգի գոտին ինքնակամ լքել չցանկացողներին բռնի ուժով կտարհանենք. Օրենբուրգի քաղաքապետ
Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը դիմել է այն շրջանների բնակիչներին, որոնց տները գտնվում են ջրհեղեղի գոտում և պահանջել...