Ռազմական
Փարիզը մոտ 500 ավիառումբ կպատվիրի՝ Կիևին մատակարարումների ընթացքում պաշարները համալրելու նպատկով
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը պատրաստվում է մոտ 500 AASM ավիառումբերի նոր խմբաքանակ պատվիրել Սաֆրանից՝ պաշարները համալրելու նպատակով՝ խոստանալով 2024 թվականին Ուկրաինային 600 նման ռումբ մատակարարել, հայտնում է Tribune-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հունվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարեց, որ Ֆրանսիան 2024 թվականի ընթացքում հունվարից սկսած՝ ամսական 50 AASM ռումբ կտրամադրի Ուկրաինային:
«2024 թվականին Ուկրաինային 600 AASM ռումբ մատակարարելու խոստումից հետո Զինված ուժերի նախարարությունը Սաֆրանից նոր ռումբեր կպատվիրի ռազմաօդային ուժերի և նավատորմի պահեստները վերակառուցելու համար: Պատվերը կկազմի մոտավորապես 500 միավոր»,- շաբաթ օրը գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին
Զանգվածային ԱԹՍ-ների հարձակում Ռուսաստանի վրա․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն ունի
Հազարավոր երիտասարդներ հրաժարվում են ծառայել Գերմանիայի բանակում
Քարոզչության համար բերված համազգեստ․ Գեղամ Մանուկյանը ԶՈւ նոր համազգեստի մասին
5.0