էկոնոմիկայի նախարարը՝ տնտեսության դիվերսիֆիկացման մասին
Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում մեկ խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ այլով, այլ նշանակում է առևտրաշրջանառության բազմակողմանի աճ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը:
«Տնտեսության դիվերսիֆիկացումը շարունակական գործընթաց է, որը պետք է մշտապես տեղի ունենա: Իմ հարցազրույցներում նշել եմ, որ տնտեսության դիվերսիֆիկացումն այն իրավիճակը չէ, երբ խոշոր առևտրային գործընկերոջդ փոխարինում ես մեկ ուրիշով: Դա այն է, երբ ունես մի քանի խոշոր և բազմաթիվ ավելի փոքր առևտրային գործընկերներ: Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, իսկ մյուս երկրներն էլ՝ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Այսինքն, դա փոխադարձ գործընթաց է: Բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առևտրաշրջանառությունը»,- ասել է Պապոյանը:
Ընդունելով, որ Հայաստանն ունի փակ սահմաններ, ինչը շատ լուրջ խոչընդոտ է տնտեսության զարգացման համար՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ ինքն ու իր թիմը դա համարում են դժվար մարտահրավեր, ուստի անընդհատ և ամենօրյա աշխատանքով փորձելու են նոր ուղիներ գտնել Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Ըստ նրա՝ վարչապետի վերջին այցը Եգիպտոս հետապնդում էր նաև նման նոր ուղիներ գտնելու նպատակ:
Նմանատիպ հոդվածներ
«Tesla»-ն դուրս է եկել ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերությունների թոփ 10-ից
«Tesla»-ն դուրս է եկել ԱՄՆ խոշորագույն ընկերությունների տասնյակից՝ իջնելով 11-րդ հորիզոնական։ Այս մասին են վկայում Tradi...
Առաջարկում ենք՝ հայրենական արտադրանքն ավելի պատշաճ ներկայացված լինի անմաքս առևտրի սրահներում․ Բադասյան
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը...
Որքան է գնահատվել «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը
«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է շուրջ 9,5-11,4 միլիարդ ռուբլի: Այս մասին տ...
Կառուցապատողները դժգոհում են. փոխքաղաքապետի արձագանքը
Իրավիճակն ահագնացող է. Կադաստրի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակում ունենք բնակարանների վաճառքների անկում ավելի քան 2...