Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերեւույթ չարաշահումների հետ կապված նախաձեռնվել է 2 քրեական վարույթ
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերեւույթ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերի հիման վրա նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դրպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը, մանկավարժների համար անակնկալ կերպով, մեկամսյա արձակուրդ է գնացել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված էր. աշակերտները դասադուլ էին իրականացնում, ծնողները՝ բողոքի ակցիա: Նրանք դժգոհում էին այն մեթոդներից, որոնցով տնօրենը շուրջ 1.5 տարի ղեկավարում է դպրոցը: Դպրոցի երեք փոխտնօրենները նույն պատճառով միաժամանակ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել տնօրենին: Նրանց դիմումները դեռևս մակագրված չեն:
Նմանատիպ հոդվածներ
Շնաձուկը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա
Շնաձուկը հարձակվել է Հավայան կղզիներում սերֆինգով զբաղվող 11-ամյա աղջկա վրա։ Հայտնում է ABC News-ը։Միջադեպը տեղի է ունեց...
Ուժգին երկրաշարժը ցնցել է Թուրքիան
Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Երկրաշարժը նաև զգացվել է Ստամբուլի մերձ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանից
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապ...
Արցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհա...