Գեղարքունիքի մարզպետը եկավ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման
Արտագնա աշխատողները փակել են Երևան–Մարտունի ճանապարհը և բողոքում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ընդգծեց, որ մինչ այժմ որևէ մեկը չի հարկվել, բայց օրենքը վաղուց է գործում։ Նա զարմացավ, որ որևէ մեկը տեղյակ չի եղել, և տարակուսեց, թե ինչպես կարող էին այսքան տարի ծանուցված չլինել։
Հիշեցնենք` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ արձագանքել էր այս խնդրին` հայտարարելով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում հարկվող` ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։ Radar Armenia-ի տեղեկ...