
Սպիտակ տունը հրաժարվել է խոսել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու հնարավորության մասին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքները Վաշինգտոնին չճանաչելու կոչերը։ Այս մասին գրում է ТАСС–ը:
Լրագրողների համար առցանց ճեպազրույցում նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը պատրաստ է նման քայլի գնալ Ալեքսեյ Նավալնիի այրու Յուլյա Նավալնայայի կոչերի ֆոնին։ «Ես ձեզ համար ոչինչ չունեմ դրա հետ կապված», - պատասխանել է Քիրբին:
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը Նավալնիի մահվան վերաբերյալ արևմուտքից հնչող հայտարարությունները համարում է անզուսպ և բացարձակապես անընդունելի՝ հաշվի առնելով, որ դեռևս տեղեկություններ չկան կատարվածի պատճառների մասին։