Իլհամ Ալիևը հաղթել է` հավաքելով ձայների 92,12%-ը. Ադրբեջանի ԿԸՀ

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 92,12 տոկոսը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի փետրվարի 11-ի նիստում, որտեղ քննարկվել են նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման և ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը համապատասխան փաստաթղթերով Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցեր։

Քաղաքականություն