Ավելի քան 2.6 հազար բեռնատար կուտակվել են ռուս-վրացական սահմանին. Վերին Լարսը փակ է

Ավելի քան 2,6 հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում, հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։ Այս մասին գրում է Sputnik Gruzia-ն։


 Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը այս պահին փակ է ծանր բեռնատարների համար ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով։


 Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 2615 բեռնատար։

Քաղաքականություն