ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթով լցանավերի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը։ Հունվարի 18-ին 17 ծովային նավեր, որոնք նավարկում էին Լիբերիայի դրոշի ներքո և տեղափոխում ռուսական նավթ, ինչպես նաև ԱՄԷ-ից Hennesea Holdings բեռնափոխադրող ընկերությունը սահմանափակող միջոցների տակ են հայտնվել։


 ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) հայտարարության մեջ պարզաբանվում է, որ սահմանափակումներ են մտցվել Hennesea Holdings-ին պատկանող HS Buraq, HS Esberg, Sensus, Mona, Nellis, Sara II և Uze, Aristo, HAI II, HS Arge, HS Everett, HS Glory, HS Legend, HS Star, LA Pride, Osperous, Peria լցանավերի վրա։

 Դեկտեմբերին ԱՄՆ-ը և G7-ի մյուս երկրները խստացրել են ռուսական նավթի գնի առաստաղին (բարելի դիմաց 60 դոլար) համապատասխանությունը վերահսկելու միջոցները: Պատժամիջոցների խստացումն ուղեկցվում է Ռուսաստանից հումք տեղափոխող բեռնափոխադրող ընկերությունների նկատմամբ սահմանափակումների ներդրմամբ։