Որ երկրների քաղաքացիներն են ապաստան խնդրել Հայաստանից. տվյալներ
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ապաստան հայցող անձանց քանակը կազմել է 950 մարդ։
ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը Իրաքից են, 101-ը Իրանից են։
Ռուսաստանի Դաշնության միայն 18 քաղաքացի է դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով։
Հայաստանում, հատկապես՝ Երեւանում, երբ ամեն քայլափոխին ռուսներ են եւ ռուսներին պատկանող սրճարաններ կամ այլ սպասարկման կետեր, զարմանալի է՝ նման քիչ թվով են դիմել ապաստան հայցելու: Այսօր գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Այս փաստերին զուգահեռ՝ Հայաստանից կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։
Հայաստան եկածների, ապաստան խնդրածների եւ կացության կարգավիճակ ստացածների քանակական տվյալները ակնհայտ են, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանից արտագաղթած անձանց տվյալներ չկան։
Օրաթերթը տեղեկություններ ունի, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները դիմել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ դեսպանատներ՝ ապաստան հայցելով:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների...
«Կուկուռուզնիկի» ճակատագրին է արժանացել Երևանի հերթական, շքեղ խճանկարներով շենքերից մեկը
«Կուկուռուզնիկի» ճակատագրին է արժանացել Երևանի հերթական, շքեղ խճանկարներով շենքերից մեկը, որը երևանցիներին հայտնի է...
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
Իրավիճակը ճանապարհներին. նոր տվյալներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...