ԱՄՆ-ում 27 տարի սխալմամբ ազատազրկված տղամարդը փոխհատուցում է պահանջում

Ամերիկացին, ով սխալմամբ 27 տարի բանտում է անցկացրել, դատի է տվել Նյու Յորք քաղաքին և երկու նախկին հետախույզների՝ խնդրելով 50 միլիոն դոլարի փոխհատուցում իր կրած հոգեբանական վնասի համար, հայտնում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ Թոմաս Մալիկը ազատազրկման է դատապարտվել 1995 թվականին մետրոյում ժետոն վաճառողի դաժան սպանության համար: Նրա հետ եւս երկու հոգի դատապարտվել են և անցկացրել ուղղիչ հիմնարկում։ 2022 թվականին դատախազները հանել են բանտարկյալների դեմ մեղադրանքները և որոշել, որ դրանք հիմնված են կեղծ ցուցմունքների և ոչ հավաստի ապացույցների վրա։

«Մալիկը պահանջում է փոխհատուցում իր հոգեբանական և ֆիզիկական վնասների համար, որոնք նա ստացել է ազատազրկման ընթացքում», – մեջբերում է գործակալությունը տղամարդու փաստաբաններից երկուսի խոսքերը:

Նյու Յորքի իրավունքի դեպարտամենտը հայտնել է, որ կվերանայի Մալիկի հայցը:

Քաղաքականություն