Հունաստանում 2 ամսով արգելվել է երկրպագուների մուտքը ստադիոններ

Հունաստանի կառավարության որոշմամբ՝ երկու ամսով արգելբել է երկրպագուների մուտքը ֆուտբոլային ստադիոններ։ Պատճառը ֆանատների հակաօրինական գործողություններն են, բախումները ոստիկանների հետ, հաղորդում է Reuters-ը։

«Տարիներ շարունակ ֆանատներ ներկայացող հանցագործները կատարել են հանցագործություններ՝ վիրավորելով եւ սպանելով մարդկանց։ Ո՛չ մարզիկները, ո՛չ երկրպագուները չպետք է տառապեն հանցավոր խմբավորումներից։

Այդ պատճառով հունական Սուպերլիգայի բոլոր հանդիպումները մինչեւ փետրվարի 12-ը կանցկացվեն առանց երկրպագուների»,- նշել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը։


Երկու ամսում բոլոր ակումբները ստադիոններում պետք է տեղադրեն տեսախցիկներ եւ նույնականացման էլեկտրոնային համակարգեր

Քաղաքականություն