«Հումանիտար անձնակազմը չի կարող աշխատել այս պայմաններում»․ Կարմիր խաչի ավտոշարասյունը գնդակոծության տակ է հայտնվել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ հումանիտար օգնությամբ բեռնված հինգ բեռնատարից ու երկու մարդատար ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը Գազա քաղաքում գնդակոծության տակ է հայտնվել, հայտնում են ԿԽՄԿ-ից։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խորապես մտահոգված է, որ երեքշաբթի օրը Գազա քաղաքում գտնվող իր մարդասիրական ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել: ԿԽՄԿ-ն (հակամարտող - խմբ․) կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորությունների մասին՝ միշտ հարգելու և պաշտպանելու մարդասիրական աշխատանք կատարողներին», - ասված է ԿԽՄԿ-ի մամուլի հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել Գազայի հիվանդանոցներին, այդ թվում՝ Ալ-Քուդսի հիվանդանոցին բժշկական պարագաներ հասցնելու ճանապարհին։ Բեռնատարներից երկուսը վնասվել են, իսկ վարորդներից մեկը թեթև վիրավորում է ստացել։ Միջադեպից հետո ավտոշարասյունը փոխել է երթուղին ու մարդասիրական օգնությունը հասցրել Ալ-Շիֆա հիվանդանոց։
Ինչպես հաղորդել է Գազայում ԿՄԽԿ-ի պատվիրակության ղեկավար Ուիլյամ Շոմբուրգը, «սա այն պայմաններ չեն, որոնց դեպքում հումանիտար անձնակազմը կարող է աշխատել»:
«Մենք այստեղ ենք շտապ օգնություն տրամադրելու դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց: Մարդասիրական իրավունքի համաձայն՝ կենսական անհրեշտություն ներկայացնող օգնության առողջապահական հաստատություններ հասնելն ապահովելն իրավական պատասխանատվություն է», - եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացիները պատրաստվում են ամենավատ ձմռանը․ այս եղանակը կարող է նրանց պարտության մատնել
Ուկրաինայի բնակիչները պատրաստվում են երբևէ եղած ամենասարսափելի ձմռանը Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի արտ...
«Գազան պաղեստինյան հող է ու այդպիսին էլ կմնա»․ Պետդեպ
Գազան պետք է պաղեստինյան հող մնա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ...
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը հանդիպում է Էրդողանի հետ․ Իսրայելական լրատվամիջոցներ
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը ժամանել է Էրդողանի հետ հանդիպման։ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ժամանել է Թուրքիա՝ հանդիպել...
«Հումանիտար դադարներ չեն լինելու, մինչև մեր պահանջը չկատարվի»․ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել
Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում հումանիտար դադարներն, քանի դեռ անկլավում պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։&nbs...