Իսրայելը դադարել Է ՀԱՄԱՍ-ին գաղտնալսել դեռ մեկ տարի առաջ. The New York Times
Իսրայելական հատուկ ծառայությունները դեռ մեկ տարի առաջ դադարել են գաղտնալսել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայինների խոսակցությունները, քանի որ դա «անօգուտ» են համարել: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը կարող էր կանխատեսել պաղեստինցի զինյալների հարձակումն Իսրայելի վրա, եթե մեկ տարի առաջ չդադարեր գաղտնալսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ռադիոկապը՝ նման գործողությունները համարելով «ուժերի անիմաստ վատնում»:
«Քանի որ նման տվյալներ չեն ստացվել, դեռեւս հոկտեմբերի 7-ի գիշերը ժամը 3-ին հատուկ ծառայությունները չեն կարողացել հստակ բացատրել Գազայի հատվածում զինյալների անսովոր ակտիվությունը, որն ընդունել են որպես հերթական զորավարժություններ»,- նշել են պարբերականի աղբյուրները:
Այնուհետև, ինչպես հաղորդում է թերթը, հատուկ ծառայությունների մոտ վարկած է առաջացել, որ ՀԱՄԱՍ-ը կարող է փորձել փոքր հարձակում գործել Իսրայելի վրա, ինչի կապակցությամբ իշխանությունները հրամայել են Իսրայելի հարավային սահմանին հակաահաբեկչական ստորաբաժանում տեղակայել: Սակայն ընդհուպ մինչև հարձակման սկսվելը ոչ ոք չէր հավատում, որ իրավիճակը կարող է այդքան հեռու գնալ։
Իսրայելցի զինվորականները թերթին հայտնել են, որ այսպիսով «Մերձավոր Արևելքում ամենահզոր ռազմական ներուժ ունեցող երկիրը ոչ միայն թերագնահատել է հարձակման մասշտաբները, այլև ձախողել է հետախուզական տվյալներ հավաքելու աշխատանքը հպարտության և սխալ ենթադրության պատճառով, թե ՀԱՄԱՍ-ին կհաջողվի զսպել»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երև...
Որ բանակն է աշխարհում ամենաուժեղը․ հարցում
ԱՄՆ-ի US News & World Report ամսագրի վարկանշային աղյուսակում՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել ամենաուժեղ զինված ո...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 7-ին հերթական էսկալացիայից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8 306-ի: Այս մասին հա...
Շոյգուն ասել է՝ քանի զոհ և վիրավոր է ունեցել Ուկրաինան հակահարձակման ընթացքում
Ամռանը սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավ...