Պերմի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

ՌԴ Պերմի օդանավակայանը, որտեղ ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց, վերսկսել է աշխատանքը, հետաձգված թռիչքները պատրաստվում են մեկնման: Այս մասին հայտնում է օդանավակայանի Telegram ալիքը:

 

«ՌԴ Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանը վերսկսել է օդանավերի ընդունումն ու մեկնումը, իսկ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։ Smartavia Boeing 737-ը, որը դուրս է եկել թռիչքուղուց, քարշակով տեղափոխվել է ավտոկայանատեղի: Հետաձգված չվերթները պատրաստվում են մեկնման»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ, տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Պերմի օդանավակայանում «Սմարթավիա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի պահին դուրս է  եկել թռիչքուղուց:  Օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր:
 

Ուղևորներից և ավիաընկերության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Քաղաքականություն