18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ կրակող անձը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հալաբյան փողոցում կարծես թե կրակել են իր կողմից շահագործվող երթուղային ավտոբուսի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


«Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 11.30-ին Արզումանյան փողոցում 48-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից կրակել և անզգուշությամբ վնասել է նշված ավտոբուսի կողային ապակին: Նա հայտնաբերվել, գույքը վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
 

Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Արզումանյան փողոցում օդաճնշիչ զենքից կրակել և վնասել էին 18 համարի ավտոբուսի հետևի ապակին:

Քաղաքականություն