Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Գործարար Սամվել Ալեքսանյանը բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տևական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը:
Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, և եվրոպական կառույցներն ուշիուշով հետևում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն: Դրանք ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում, և դրանց արտահանումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։
Սամվել Ալեքսանյանի ընկերությունը տևական ժամանակ փորձել է շրջանցել այս արգելքը, հարկային ծառայության իր կապերն է գործի դրել, սակայն մերժվել է: Նրան հուշել են, որ բանակցի «Սամսունգ» ընկերության ղեկավարության հետ և առաջարկի, որ Հայաստան ներկրվող հեռախոսների խմբաքանակում լիցքավորման սարքերը փաթեթավորվեն բուն ապրանքի տուփերի մեջ` դրանք սովորաբար առանձին են վաճառվում։ Ճարպիկ գործարարին հաջողվել է համոզել արտադրողին, սակայն կառավարության կողմից կրկին մերժում է ստացել․ վերևից ասել են` ռիսկային է, Արևմուտքը կիմանա` կզայրանա»:
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն զգուշացնում է․ վարչապետի ձայնով և պատկերով տեսանյութ է տարածվում, որը խաբերություն է
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․«Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալակա...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով...
Արցախցիների հետ հանդիպումից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ
Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմա...