ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել
Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ:
Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP–ի տեսախցիկը:
Նշենք, որ սա արդեն ռուսական բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ:
Ավելի վաղ էլ «Ռոյթերսն» իր թղթակցին հղում տալով հաղորդել էր, որ 7 ռուս խաղաղապահների բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղևորվել է Արցախ:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ կա բեռնատարներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում
«Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտի բնակիչները լացակումած հրաժեշտ են տալիս քաղաքին
Մարտակերտի բնակիչները հրաժեշտ են տալիս քաղաքին. «Հաջող, մեր հարազատ Մարտակերտ»,-լացակումած ասում է բնակչուհին: Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ թուրքը չպղծի. արցախցիները պոկում են Ազատամարտիկների պուրակում հերոսների նկարները
Համացանցում լուսանկարում է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են արցախցիները պոկել Ազատամարտիկների պուրակում տեղադրված&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Գավառ-Սևան մայրուղին՝ Նորատուսի հատվածում
Նորատուսցիները ճանապարհ են փակել: Շուրջ մեկ ժամ է Նորատուս համայնքի բանկիչները փակել են Սևան-Մարտունի ճանապար...