Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Ներկա էին նաև Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արարողությունը մեկնարկեց Արցախի օրհներգով, որից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդում տվեց 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։
Օրհնության խոսք ասաց Տեր Մինաս քահանա Մովսեսյանը՝ ներկայացնելով նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը։
Սամվել Շահրամանյանին խորհրդարանի կողմից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
[c4c3f2741105fc123a3ee6aec5bced87.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից &nb...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...