Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ. առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։

 

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 35-37, երեկոյան՝ 27-29 աստիճան։

 

Ուշադրություն. սեպտեմբերի 5-9-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


 

Քաղաքականություն