Լեհաստանում առանց թույլտվության հնարավոր չի լինելու տեսանկարահանել և լուսանկարահանել
Լեհաստանի Սեյմն ընդունել է «Հայրենիքի պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն, ըստ որի այսուհետ առանց թույլտվության հնարավոր չի լինելու տեսանկարահանել և լուսանկարահանել մի շարք օբեկտներ: Այս մասին հայտնում է INN Poland հրատարակությունը։
Լեհական լրատվամիջոցները հայտնում են, որ եթե դուք խստորեն հետևում եք օրենքի տառին, ապա «երկրի կեսը» ընկնում է այդ արգելքի տակ։ Մասնավորապես, ձեզ կարող են պատժել ծովափին (հաճախ այնտեղ տեղակայված են հատուկ ռազմական ռադարներ), կամրջի վրա կամ օդանավակայանում սելֆի անելիս, որոնք ինքնին համարվում են կարևոր ենթակառուցվածքներ։
Նշվում է, որ նոր օրենքը վերականգնում է լրտեսության դեմ պայքարին ուղղված որոշ դրույթներ, որոնք ուժը կորցրած են ճանաչվել դեռեւս 1999 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...