Բանտարկյալները կրկին պատանդ են վերցրել ավելի քան 50 բանտապահների և ոստիկանների․ Էկվադոր
Էկվադորի վեց բանտերում բանտարկյալները պատանդ են վերցրել ավելի քան 50 բանտապահների ու ոստիկանների։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է չափահաս և անչափահաս իրավախախտների պատիժն իրականացնող ծառայությունը։
«Հանրությանը հայտնում ենք, որ օգոստոսի 31-ին ժամը 18:00-ի դրությամբ 7 ոստիկաններ և բանտային անվտանգության ու հսկողության ծառայության 50 աշխատակիցներ պահվում են ազատազրկման վեց կենտրոններում», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ծառայության տվյալներով՝ բանտապահներին և ոստիկաններին պատանդ են վերցրել «հանցավոր խմբավորումների անդամներն»՝ ի պատասխան իրավապահների կողմից «բանտերում արգելված իրերի բռնագրավման»։
Գերատեսչությունը նաև հայտնել է Կիտոյի անչափահասների բանտում խռովության փորձի մասին: Հանցագործների գործողությունների պատճառով հրդեհ է բռնկվել քրեակատարողական կենտրոնում, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Վերջին տարիներին Էկվադորում նկատվում է հանցավորության կտրուկ աճ։ Հուլիսին իշխանությունները 60 օրով արտակարգ դրություն հայտարարեցին երկրի բոլոր բանտերում նույն օրը բռնկված մի քանի խռովությունների պատճառով, իսկ օգոստոսի 10-ին հանրապետությունում հայտարարվեց ընդհանուր արտակարգ դրություն՝ նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլյավիսենսիոյի սպանության պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...