ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասսայական ծեծկռտուք՝ ֆուտբոլային երկրպագուների միջև․ Բրյանսկի մարզ
ՌԴ Բրյանսկի մարզում ֆուտբոլային խաղից հետո ֆուտբոլասերների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը։
Բրյանսկի շրջանի Սելցո քաղաքում «Սոկոլ» և «Բեժիցա» ֆուտբոլային ակումբների խաղից հետո (վերջինս հաղթեց 2:1 հաշվով), երկրպագուների միջև կռիվ է սկսել։
Նշվում է, որ սկզբում մարզադաշտի մոտ երկրպագուները բանավոր վեճ են սկսել, սակայն կոնֆլիկտը վերածվել է ձեռնամարտի։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բաժանել են կռվողներին։
Ինչպես ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, տուժածներ չկան, քաղաքացիներից բողոքներ չեն ստացվել ո՛չ ոստիկանությունում, ո՛չ հիվանդանոցներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները փշալարեր ու ցցեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահները Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհի ցցեր տեղադրել՝ կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի հետևից չենք վազելու բան պահանջենք, կարող է լայվ մտնել և պատասխանել
Քիչ առաջ ի պաշտպանություն առևանգված արցախցի երիտասարդների իրականացվող ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատնից երթով հասան ՀՀ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հարբած 4 ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ռուսների վրա․ մեկ մարդ մահացել է
Չորս ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վերջերս վերադարձած Հատուկ ռազմական...