ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին շատացել են․ արցախցի
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը լարվում է, ադրբեջանցիները կուտակվում են։ Այս մասին համցանցում տարածված տեսանյութում ասել է Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։
«Շատ եմ խնդրում, բոլորդ եկեք ու միացեք։ Ադրբեջանցիները շատացել են, եկեք, թե քաղաքից, թե գյուղերից, եկեք թիկունք դառնանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ Վիճակը լուրջ է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ): Բեռնափոխադրման փորձը կազմակերպած Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։ Նրանք կանգ էին առել վրաններ տեղադրել և սպասում էին, որ խաղաղապահները նրանց կթողնեն առաջ շարժվել։ Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։
Հավելենք, որ Ասկերանի շրջանի բնակիչները ոստիկանության անցակետի մոտ փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի, Կարմիր մահիկի միջոցով, ուղարկած բեռի մուտքը թույլ չտալու համար։ Բնակիչները վրաններ են տեղադրել և հերթապահություն սահմանել:
Ակնայից Ստեփանակերտ գնացող ճանապարհին՝ Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները փշալարեր ու ցցեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահները Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհի ցցեր տեղադրել՝ կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի հետևից չենք վազելու բան պահանջենք, կարող է լայվ մտնել և պատասխանել
Քիչ առաջ ի պաշտպանություն առևանգված արցախցի երիտասարդների իրականացվող ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատնից երթով հասան ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկավատորով քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիները․ ի՞նչ է կատարվում տեղում
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը հայտնել է, որ քաղաքապետերանը որոշել է քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...