Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել ավելի կառուցողական դիրք գրավել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հույս են հայտնել, որ հայկական կողմը ճիշտ կգնահատի հետհակամարտային շրջանում տարածաշրջանում ձևավորված իրողությունները և կառուցողական դիրքորոշում կընդունի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման բանակցություններում։
Արտաքին գերատեսչությունից նաև կոչ են արել Փաշինյանին աջակցել Արցախում բնակվող հայ բնակչության «վերաինտեգրման քաղաքականությանը»։
Ավելի վաղ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստին նշել է, որ դեռևս հնարավոր չէ մարդասիրական օգնությամբ բեռները հասցնել Արցախ։ Ըստ Փաշինյանի՝ «Ադրբեջանը ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը հումանիտար ճգնաժամի ամենասուր շրջանում, այն է՝ թույլ տալ մարդկանց հեռանալ և կանխել նրանց վերադարձը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին նշել է, որ «ներկայումս ստեղծված են բոլոր պայմանները երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով հայ բնակչության տեղաշարժի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...