Եվրոպան չպետք է Ադրբեջանից գազ գնի. ֆրանսիացի պատգամավորը` Բաքվից գազ գնողների մասին
Եվրոպան չպետք է Ադրբեջանից գազ գնի. սա նշանակում է աջակցել արցախայությանը հալածողներին։ Այս մասին Ֆրանսիայի պատվիրակության անդամ, ֆրանսիացի պատգամավոր Բրունո Ռետայոն ասել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվող ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիացի պատգամավորը քննադատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Բաքվի հետ գազային համաձայնագրի համար։
«Նախևառաջ լավ կլիներ, որ տիկին ֆոն դեր Լայենը Ադրբեջանի հետ գազի համաձայնագիր չստորագրեր։ Դա նշանակում է ուղղակիորեն աջակցել այն երկրին, որն արցախահայության հալածողն է»,– ասել է Ռետայոն։
Նա նաև նշել է, որ Բաքվի վրա քաղաքական ճնշումը ոչինչի չի հանգեցնում, ուստի Ֆրանսիայի նախագահը պետք է նպաստի միջազգային վերահսկողության ներքո Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Ֆրանսիացի պատգամավորը նաև ընդգծեց, որ Արցախում այսօր տեղի ունեցողը էթնիկ զտում է և ցեղասպանություն։
Պատվիրակության մեկ այլ անդամ, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանն էլ մեջբերել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի խոսքերը, ըստ որոնց հանրապետությունում ալյուրի պաշարները 2 օրվա են մնացել և ակնհայտ է, որ իրավիճակն օրեցօր ավելի հրատապ է դառնում։
«Արցախ ուղարկվող բեռների նախաձեռնությանը Ստրասբուրգը միացել է 2 պատճառով։ Առաջինն այն է, որ կարծում եմ, որ պետք է հրատապ գործել։ Երկրորդն էլ այն է, որ մեր քաղաքում է տեղակայված Եվրոպայի խորհուրդն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։ Մեր ուղերձն ենք հղում Ֆրանսիայի նախագահին, ինչպես նաև եվրոպական այլ հաստատությունների»,– նշել է Ստրասբուրգի քաղաքապետը։
Հավելենք, որ ասուլիսին տեսակապով միացել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...