Ակնայի անցակետի մոտ ասկերանցիները հերթապահություն են անում. Ասկերանի ղեկավար
Ասկերանցիները Ակնայի անցակետի մոտ վրաններ են տեղադրել և գիշերվանից սկսած հերթապահություն են անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Բնակիչներն այժմ էլ այնտեղ են ու չեն պատրաստվում թույլ տալ, որ ադրբեջանական որևէ բեռ մտնի Արցախ: Մենք այդ հատվածում ունենք ոստիկանական հենակետ, դրանից մի քիչ ներքև՝ դեպի Ակնա ռուս խաղաղապահ ուժերի հենակետն է, ադրբեջանական կողմը դեռ չի անցել ռուսական հենակետը, ռուսական կողմը չի թողնում անցնեն»,- ասել է Համլետ Ապրեսյանը:
Լրատվամիջոցի հետ զրույցում Համլետ Ապրեսյանն ասել է, որ արցախցիները ադրբեջանական բեռներից հեռու են մոտ 400 մետր:
«Շուրջ 100 բնակիչ կլինեն որ հերթապահություն են անում, իսկ գիշերը մի քանի հարյուրի կհասնեին»,- ասել է նա:
Ինչպես նշում է կայքը, Համլետ Ապրեսյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ոչ մի օգնություն Արցախին պետք չէ. «Մենք չենք ուզում, թող բացեն Լաչինի միջանցքը: Մենք տասնամյակներ պայքարել ենք, կռվել ենք, այսքան զոհեր ենք ունեցել, արյուն ենք թափել, որ այսօր թշնամուց հաց ստանա՞նք, դա արդեն դավաճանություն է մեր զոհված տղաների առջև»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...