Իսրայելը հրթիռակոծության է ենթարկել Հալեպի օդանավակայանը․ այն շարքից դուրս է եկել
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, որը հղում է կատարում SANA գործակալությունը։
«Իսրայելցի հակառակորդը Սիրիայի դեմ նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել և ժամը 04։30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին և նյութական վնաս է պատճառվել»,–ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից։ Նշվում է, որ սա արդեն Իսրայելի 22-րդ հարվածն է սիրիական տարածքին այս տարվա սկզբից ի վեր։
Հավելենք, որ Հալեպի օդանավակայանն այս տարի երկու անգամ փակվել է Իսրայելի օդային հարվածների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Հոսանքահարման հետևանքով հայ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին հաղոր...
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբե...
Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը 60-ից ավելի անգամ կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ
Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կր...
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...