Անվտանգության ինչ երաշխիքներ է ակնկալում Ուկրաինան ԱՄՆ-ից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ակնկալում է Վաշինգտոնից անվտանգության երաշխիքներ ստանալ իսրայելական մոդելով։
«ԱՄՆ-ի հետ մենք, հավանաբար, կունենանք հենց իսրայելական մոդելը, որտեղ կա զենք, տեխնոլոգիա, ուսուցում և ֆինանսներ», – ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ աջակցության այս մոդելը կախված չէ նրանից, թե ով կղեկավարի ԱՄՆ-ը, դրա երկարաձգումը կախված կլինի ԱՄՆ Կոնգրեսի և եվրոպական պետությունների խորհրդարանների որոշումներից։
Նշենք, որ օգոստոսի 26-ին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ ավելի քան 20 երկիր միացել է G7-ի հռչակագրին՝ Ուկրաինային երաշխիքներ տալու մասին։ Նույն օրը Ուկրաինան բանակցություններ է սկսել Կանադայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...