Ուկրաինական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ Կուրսկի օդանավակայանի վրա․ ԶԼՄ
Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզությունն օգոստոսի 27-ի գիշերը հարձակվել է Ռուսաստանի Կուրսկի օդանավակայանի վրա։ Այնտեղ տեղակայված են ՌԴ օդանավեր ու ՀՕՊ համակարգեր։ Այս մասին գրել է РБК Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրներին։
Աղբյուրները հայտնել են, որ կամիկաձե անօդաչու սարքերն աշխատել են չորս Սու-30 և մեկ ՄիԳ-29-ի ինքնաթիռների վրա։ Խոցված թիրախների թվում են նաև С-300 համալիրի ռադարները և երկու «Պանցիր»։
Ըստ լրատվամիջոցի՝ հակահետախուզության գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը հասել են իրենց թիրախներին, ըստ նախնական տեղեկությունների՝ դրանցից միայն երեքն են խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։
«Դատելով այն հանգամանքից, որ նույնիսկ ռուսներն իրենք են արձանագրել առնվազն 13 պայթյուն, «բավովնան» (ռազմական օպերացիա) տպավորիչ է ստացվել: Խոցումների ստույգ հետևանքներն ու զոհերի և վիրավորների թիվը կիմանանք մոտ ապագայում»,- հավելել են ծառայությունում։
Նշվում է, որ օպերացիան իրականացրել են 13-րդ գլխավոր վարչության ռազմական հակահետախուզության աշխատակիցները։
Նմանատիպ հոդվածներ
Հոսանքահարման հետևանքով հայ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին հաղոր...
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբե...
Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը 60-ից ավելի անգամ կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ
Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կր...
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ...