ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ․ ՌԴ Կուրսկ
ՌԴ Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտն։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը Կուրսկում անօդաչու սարքը բախվել է Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքին։ Որոշ հարկերում ապակիներ են կոտրվել։ Պայթյունի ալիքից տուժել են նաև Կուրսկի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի մասնաշենքի մի քանի ապակիներ», - գրել է տարածաշրջանի ղեկավարը։
Ստարովոյտը պարզաբանել է, որ ոչ ոք չի տուժել, հրդեհ չկա: Պայթյունի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Մարզպետը խոստացել է օգնել վերականգնել տուժած գույքը:
Նշենք, որ այս գիշեր Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի շրջանները ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ նշելով դրանց ոչնչացման մասին։
[f58407dd71b7f1f211359d5da57cea7d.jpg]
[87ca01ca8adc4fc4fcfc12fa9cd87ace.jpg]
[7d8e1a6179d991000c60770c8b7b07dc.jpg]
[e24c909be4898d62b30318c60c07a95f.jpg]
[1e80e6b77cfa19222dc95fde55addfe6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հոսանքահարման հետևանքով հայ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին հաղոր...
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբե...
Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը 60-ից ավելի անգամ կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ
Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կր...
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ...