Թուրքիայի արտգործնախարարն Ուկրաինայում է
Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հաքան Ֆիդանին՝ հումանիտար օգնություն տրամադրելու, ուկրաինացի զինվորականներին աջակցելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու համար:
«Կարևոր էր նաև, որ Ռեջեփ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Ղրիմը Ուկրաինա է»,- ասել է Զելենսկին:
Պաշտոնյաները քննարկել են նաև հացահատիկի գործարքը և Սև ծովի արգելափակման ռիսկերը։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Հաքան Ֆիդանը վստահեցրել է՝ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սատարում Ուկրաինային։
«Սա է մեր հիմնական քաղաքականությունը»,- ասել է Ֆիդանը, հավելել, որ Անկարան աջակցում է խաղաղության՝ Ուկրաինայի բանաձևին:
Առաջիկայում նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը նաև Ռուսաստան:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...