Որ մասնագիտության ուսանողները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ
Այս պահին մենք ունենք կրթաթշակային քաղաքականություն, միայն բուհերում կրթաթոշակների համար պետական բյուջեից տրամադրվում էր շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետև մեկ ուսանողին ամսական տրամադրվող կրթական թոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Այս մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով օրենքի նոր նախագիծ:
«Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է փոխենք կրթաթոշակային քաղաքականությունը, մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշկի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- ասել է նա:
Ըստ նախարարի առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը:
«Սա ունի շատ պարզ նպատակ, վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ՝ գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար:
Այս ուղղություններով մանկավարժության մասնագիտությամբ ուսանողների համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս մասնագիտությամբ ուսանողների թվի աճի վրա»,- ասել է նա:
Նախարարը նաև նշեց, որ հաշմանդաություն ունեցող ուսանողների համար կսահմանվի 50 հազար դրամ կրթաթոշակ, որը կարող է օգտագործվել նաև նրանց կրթության կազմակերպման լրացուցիչ ծախսերի համար: Ինչպես նաև այս կրթաթոշակը կսահմանվի առանց ծնողական խնամքի մնացած անձանց համար:
«Սա կսկսի գործել այս տարի ընդունվողների համար, այսինքն նրանք, ովեքր մինչև այս սովորում էին, կշարունակեն իրենց կրթաթոշակը ստանալ մինչև ուսումնառության ավարտը»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ԻԿԱՕ-ը տեղեկացվել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգ...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...