Նոր ճանապարհը կարճ է լինելու թե՛ կիլոմետրով, թե՛ ժամանակով․ Երևանից՝ Սյունիք կարճ ճանապարհը կկառուցվի մեկ ամսից
Երևանից դեպի Սյունիք ավելի կարճ ճանապարհն ամբողջությամբ կկառուցվի մեկ ամսից։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նոր ճանապարհը՝ սկսած Տաթև գյուղից, չի անցնի լեռնային ոլորաններով դեպի Շինուհայր գյուղ, այլ դուրս կգա դեպի Շամբ և Նորավան գյուղեր՝ Սիսիան քաղաքին ավելի մոտ: Այժմ նոր ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար, բացառությամբ բեռնատարների, որպեսզի շինարարները կարողանան ավելի արագ ավարտել աշխատանքը: Նոր ճանապարհը կարճ է լինելու թե՛ կիլոմետրով, թե՛ ժամանակով. Կապանից Երևան անցնելու ժամանակը կկրճատվի մոտ մեկ ժամով։
Դրան զուգահեռ կվերանորոգվեն նաև տեղական նշանակության ճանապարհները, որոնք հիմնական մայրուղիներից ավելի հեռու են և անցնում են գյուղերով։
Նմանատիպ հոդվածներ
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ԻԿԱՕ-ը տեղեկացվել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգ...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...