ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել․ Sputnik
Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից, որի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։
Լրատվամիջոցի հաղորդմամաբ պարզվել է, որ հորդառատ անձրևներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաև Բարձրավանի և Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար: Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) և այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից և հողից։
Նշվում է, որ ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի ներկայացուցիչների` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
[6826f8a94cc5a39225765b0f6904ca6b.jpg]
[91b1f6646d858814a30b5eabc9aa90b1.jpg]
[42a46e518683e7447ab7154ccc8a7f08.jpg]
[d497c305f79110b675634fd0922bb702.jpg]
[22193a0d5c1e3ae0f43a503dc3087136.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ԻԿԱՕ-ը տեղեկացվել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգ...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...