Ո՞րքան գումար կտրամադրի Մեծ Բրիտանիան Ուկրաինային միջուկային վառելիք գնելու համար
Մեծ Բրիտանիան կկարողանա Ուկրաինային տրամադրել 192 մլն ֆունտ (մոտ 244 մլն դոլար), որպեսզի Կիևն ատոմակայանների համար միջուկային վառելիք գնի, այդ թվում՝ բրիտանական ընկերություններից։ Այս մասին Reuters-ին հայտնել է Միացյալ Թագավորության էներգետիկայի նախարար Գրանթ Շեպսը Կիև կատարած իր այցի ընթացքում։
«Այս երաշխիքը, որը մենք կտրամադրենք, պետք է Ուկրաինային օգնի հասնելու այն բանին, որ… ապագայում նրա միջուկային վառելիքը չստացվի Ռուսաստանի միջոցով», - ասել է Շեպսը։
Նրա խոսքով, վառելիքը ձեռք կբերվի նաև բրիտանական ընկերություններից։ Նախարարը մանրամասնել է, որ մատակարարներից մեկը կլինի մասամբ բրիտանական Urenco կոնսորցիումը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։
Նշենք, որ Ուկրաինան այժմ վերահսկում է իր 4 գործող ատոմակայաններից 3-ը։ Զապորոժիեի ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս տարվա մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում հայտարարել էին, որ երկիրը մտադիր է երեք տարի հետո կազմակերպել ատոմակայանների համար միջուկային վառելիքի սեփական արտադրություն, որը կկարողանա փոխարինել ռուսականին, այդ թվում՝ եվրոպական շուկայում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...