ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բելգորոդի մարզի առողջարանի վրա ԱԹՍ–ներով հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել
Երեք մարդ է զոհվել Ուկրաինայի կողմից Բելգորոդի Լավի գյուղի առողջարանի կրկնակի գնդակոծման հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ ուկրաինացի զինվորականները ԱԹՍ-ից երկու նռնակ են նետել Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի տարածքում, բեկորներից չորս պատուհան է կոտրվել,վնասվել է շենքի ճակատամասը։
«Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի տարածքի կրկնակի գնդակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել։ Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ից պայթուցիկ սարք են նետել, երբ մարդիկ փողոցում են եղել: Երկու տղամարդ ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Մեկ տուժածի կյանքի համար բժիշկները մինչև վերջ պայքարել են, սակայն ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։
Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նշենք, որ Լավի գյուղը Վալույկի քաղաքից մոտ 7 կմ է հեռու, Ուկրաինայի սահմանից՝ մոտ 22 կմ։
[4f74b9c20881539cba4254a2b18b9480.jpg]
[923cdb2389e4a4b5e4cd5e2929f0449d.jpg]
[5a7cfdabaaf92d4879fc1dc0df9b794e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...
ԻԿԱՕ-ը տեղեկացվել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգ...