Արցախում հաշվառված հղիներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ կտրամադրվի
Արցախում հաշվառված հղիներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն կտամադրվի։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հղիների տրամադրվելու է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ և օճառ։
Աջակցությունը կտրամադրվի առողջապահության, նաև սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից` առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00–ն։
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Արցախի ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ: Նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել: Առաջիկա օրերին նաև շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Նմանատիպ հոդվածներ
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ԻԿԱՕ-ը տեղեկացվել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգ...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...