ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Սև ծովում ամերիկյան արագընթաց ռազմական նավ է ոչնչացրել
Ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռը մեկ օրում ոչնչացրել է ուկրաինական երկրորդ ռազմական նավը Սև ծովում, այս անգամ Զմեյնի կղզու մոտ: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որը հղում է կատարում պաշտպանության նախարարությանը։
«Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին, Զմեյնի կղզուց արևելք, ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբի ամերիկյան արտադրության Willard Sea Force արագընթաց ռազմական նավ է ոչնչացրել»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր Սև ծովում ռուսական գազի արդյունահանման օբյեկտների տարածքում հետախուզական նավակի հայտնաբերման մասին։ Այն վնասազերծվել է Սու-30ՍՄ կործանիչի անձնակազմի կողմից։ Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար փորձում են ծովային անօդաչու սարքերով գրոհել Ղրիմի օբյեկտները, այդ թվում՝ Կերչի նեղուցով անցնող կամուրջը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինվորներին
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, այն պահը՝ ինչպես է Հայաստանի ՊՆ մարտիկների կողմից հակառակորդի կենդանի...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 ԱԹՍ–ով հարձակում Մոսկվայի օբյեկտների վրա․ մեկը հարվածել է «Մոսկվա սիթի» շենքին․ ՌԴ ՊՆ
Գիշերը Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա, երկուսը խոցվել են ՀՕՊ-ի կողմից, մեկը ճնշվել է ՌԷՊ միջոցն...